Շվեդիան 2 միլիոն եվրո է նվիրաբերել «Ազատություն» ռադիոկայանին

Պաշտոնական Ստոկհոլմը 20 միլիոն շվեդական կրոն (շուրջ 2 միլիոն 100 հազար եվրո) է նվիրաբերել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին։ Այս մասին նշված է Շվեդիայի կառավարության այսօր տարածած հայտարարությունում։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Այս որոշումը լրագրողներին և անկախ լրատվամիջոցներին աջակցելու մեր շարունակական գործունեության մի մասն է» ,- հայտարարել է Շվեդիայի կառավարությունը՝ հավելելով. – «Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրեց «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին ցուցաբերվող աջակցությունը, տարբեր երկրներում ապրող բազմաթիվ մարդիկ հայտնվել են անկախ մամուլի հասանելիությունը կորցնելու վտանգի առջև»։