Սամանտա Փաուերը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը թվիթերյան իր էջում գրել է.

«Պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի մատակարարման պակասը Լեռնային Ղարաբաղում չափազանց մտահոգիչ են:

Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար: Ես միանում եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տեղաշարժ ապահովելու կոչին»: