Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին հրավիրեց Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հրավիրեց Հայաստան:

«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ջերմ ընդունելություն կազմակերպելու և կառուցողական քննարկման համար: Սպասում ենք ձեզ Երևանում ձեզ հարմար ցանկացած պահի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Միրզոյանը: