USAGM-ը չեղարկում է «Ազատության» դրամաշնորհի դադարեցումը, ռադիոկայանը սպասում է USAGM-ի պաշտոնական հաստատմանը

«Ազատություն» ռադիոկայանը սպասում է գործակալության պաշտոնական հաստատմանը, որ դրամաշնորհային ֆինանսավորումը կվերսկսվի։

Մարտի 26-ին ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) տեղեկացրել է «Ազատ Եվրոպա/Ազատությունը» ռադիոկայանին, որ չեղարկում է իր նամակը, որով դադարեցվում էր «Ազատության» 2025 թվականի ֆինանսական տարվա դրամաշնորհային համաձայնագիրը, և հետևաբար համաձայնագիրը նորից ուժի մեջ է:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

USAGM-ի ծանուցումը հաջորդում է ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանի որոշմանը, որով բավարարվեց ռադիոկայանի միջանկյալ պահանջն ընդդեմ USAGM-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ազատությանը» հատկացված ֆինանսավորման ապօրինի դադարեցման առնչությամբ: Դատավոր Ռոյս Լամբետը որոշել էր մինչև գործի վերաբերյալ բուն լսումները կասեցնել «Ազատություն» ռադիոկայանը փակելուն ուղղված քայլերը։ «Ազատություն» ռադիոկայանի հայցի պահանջն է, որ լրատվամիջոցը ստանա Կոնգրեսի՝ իրեն հատկացված մոտ 77 միլիոն դոլարը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում