Հայտնի է Արագածոտնի մարզպետին փոխարինողի անունը․ Factor.am

Արագածոտնի մարզպետ կնշանակվի Արագածոտնի փոխմարզպետ, «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

Factor.am-ին տեղեկությունը փոխանցեց հենց Պետրոսյանը: Նա ասաց, որ առաջարկն այսօր է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և համաձայնել է նշանակվել այդ պաշտոնում։

Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել շուրջ երեք տարի Արագածոտնի մարզպետ աշխատած Դավիթ Գևորգյանը, սակայն թե որն է պատճառը՝ դեռևս անհայտ է։