Թռչնաղբ եւ կենսագազ. կառավարությունը երկարաձգել է մաքսային ռեժիմի ժամկետը

Թռչնաղբ եւ կենսագազ. կառավարությունը երկարաձգել է մաքսային ռեժիմի ժամկետը
Թռչնաղբ եւ կենսագազ. կառավարությունը երկարաձգել է մաքսային ռեժիմի ժամկետը

ՀՀ կառավարությունը երկարաձգել է «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը։
Նշենք, որ այս ընկերությունը վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիա։ Սա այն եզակի բնապահպանական ծրագրերից է, որի նմանները աշխարհում մեծ կիրառություն ունեն, բայց Հայաստանում հազվադեպ է կիրառվում:

© Medialab.am