Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին:

Խոնարհումս մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածների վառ հիշատակի առջև…»