ԱԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Կապան, Գորիս և Վանաձոր քաղաքներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, նախադպրոցական, ուսումնական հաստատություններում, պոլիկլինիկաներում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, տոնավաճառներում, ինչպես նաև մանրամեծախ առևտրի այլ կետերում և վարսավիրանոցներում:

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։

Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են դիմակ չկրելու, հեռավար ջերմաչափեր չունենալու դեպքեր։ Եղել են որոշ խախտումներ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում։

ԱԱՏՄ տարծքային ստորաբաժանմժումների տեսուչները տվել են մի շարք հանձնարարականներ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։