4 հայ գերի 2 ադրբեջանցու փոխարեն․ այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ Մուրադով

Այսօր Երևան վերադարձած 4 հայ գերիների հետ 2 ադրբեջանցի գերի է փոխանակվել: Այդ մասին ՌԻԱ-նովոստի գործակալության փոխանցմամբ, տեղեկացրել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը։

«Այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում՝ իմ անձնական վերահսկողությամբ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի», -նշել է Մուրադովը։

Նրա փոխանցմամբ, ռուս խաղաղապահները հետագայում կնպաստեն եռակողմ հայտարարության խստիվ իրականացմանը: