Մանվել Գրիգորյանի ոտքերը չեն աշխատում, չի կարողանում քայլել․ պաշտպան

Մանվել Գրիգորյանի ոտքերը չեն աշխատում, չի կարողանում քայլել․ պաշտպան
Մանվել Գրիգորյանի ոտքերը չեն աշխատում, չի կարողանում քայլել․ պաշտպան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում կրկնեց նախկինում ասված միտքը, թե Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելով նրան խոշտանգում են:

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այնքան վատացավ, որ նա չի կարողանում քայլել, Արդարադատության նախարարությունից մտածեցին, թե նա սիմուլյանտություն է անում և բերեցին ոտքերը տոկի տվեցին։ Տոկի տալուց հետո պարզվեց, որ ոչ միայն ոտքերը չեն աշխատում, այլև այդ չաշխատելը հասնում է 70 տոկոսի»,- ըստ Factor.am-ի ասաց փաստաբանը։

Փաստաբանն ասաց, եթե Մանվել Գրիգորյանի հետ որևէ բան պատահի, ապա դա արդեն առողջապահության նախարարի տիրույթում է և դրա պատասխանատուն լինելու է ՀՀ կառավարությունը․ «Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, անարդար գործառույթ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։