Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․

ՄԱՅԻՍԻ 26-31

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր, մայիսի 27-30-ը կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, մայիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: