Նարեկ Սարգսյանը կալանավորվել է. Factor.am

Նարեկ Սարգսյանը կալանավորվել է. Factor.am
Նարեկ Սարգսյանը կալանավորվել է. Factor.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին factor.am-ին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերահաստատման միջնորդություն էր ներկայացվել դատարան: Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան: 2018թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ ՔՕ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։