Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագիր կա․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ապրիլի 4-ին, ավագանու արտահերթ նիստին տեղեկացրել է, որ կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա։

Նրա խոսքով՝ եղած կենդանաբանական այգու պայմանները բավարար չեն. ««Երևան պարկի» հատվածում 150-157 հեկտար է։ Ունենք անտառտնկման, կանաչապատման և կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով, կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր, որովհետև ներկայիս պայմանները դա մեզ թույլ չեն տալիս»։

Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանում պետք է կրկնակի ավելացնել կանաչապատման ծավալները, օրինակ՝ Նորքում։ Այժմ էլ անտառտնկման աշխատանքներ են իրականցվում Եռաբլուրի տարածքում։