Կանխարգելենք անտառային հրդեհները․ Շրջակա միջավայրի նախարարության կոչը

Հանգստյան սեզոնն արդեն բացված է և բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են անտառային հատվածներ ՝ հանգիստը կազմակերպելու համար։
Տարվա այս շրջանում հաճախակիանում են նաև անտառային հրդեհները, որոնց պատճառը՝ որոշ դեպքերում, կարող է հանդիսանալ քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելը, կրակի հետ վարվելու կանոնների խախտումը։
Անտառային հրդեհներին տարածմանը նպաստում է նաև օդի ջերմաստիճանի բարձր լինելն ու տեղումների կրճատումը։

Բնությունը պահպանելու, անտառային հրդեհները բացառելու նպատակով պարտադիր է հետևել մի քանի պարզ կանոնների։


Կարևոր է զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։

Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։

Դրանք կարող են գոյանալ
չթույլատրվող վայրերում խարույկներ վառելու
ծխախոտի մնացորդները չնախատեսված վայրերում և առանց մարելու դեն նետելու պատճառով


Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է հիշել, որ չոր խոտը, փայտը, տերևները և ծառերը հրդեհավտանգ են:

Պարտադիր է

1. Խարույկներից հեռու պահել ցանկացած տեսակի վառելիք, չվառել խարույկը ծառերի տակ,
վառել փոքր և վերահսկվող խարույկ,
2. Հեռանալիս կրկնակի ստուգել և համոզվել, արդյո՞ք ամբողջությամբ մարել եք խարույկի կրակը
3.Դեռևս վառվող կրակի մնացորդները մարելու համար օգտագործել մեծ քանակությամբ ջուր
կամ ծածկել կրակը ավազի հաստ շերտով:
4. Հավաստիանալ, որ ծխախոտի մնացուկն ամբողջությամբ մարված է
Այն դեն չնետել և վերցնել ձեզ հետ


ԿԱՐևՈՐ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Եթե նկատել եք նոր ձևավորվող անտառային հրդեհ կամ խոտածածկ տարածքի այրում՝ պարտադիր է հետևել ներքոնշյալ կանոններին

1. Շտապ ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 հեռախոսահամարով։
2.Եթե կրակը չի ներկայացնում վտանգ Ձեր կյանքին և առողջությանն ու դեռ շատ չի տարածվել՝ փորձել հանգցնել այն կտորի կամ լաթի միջոցով (դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձեք հանգցնել կրակը քիչ քանակությամբ ջրով)
3. Եթե դուք ստիպված եք անցնել կրակի միջով, ապա ծածկեք ձեր դեմքը և բերանը խոնավ շորով: Եթե, այնուամենայնիվ, կրակը կպնի Ձեր հագուստին՝ մարեք այն պտտվելով կամ թափահարելով:
4. Երբ ապահով տեղում եք գտնվում, անպայման, ահազանգեք` 911, անգամ, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը դա արդեն արել է:

Հետևենք հակահրդեհային անվտանգության կանոններին, պահպանենք բնությունը։