«Մարդը մեր երկրում արժեք չունի».Ստեփան Սաֆարյանի ցավակցությունը՝ Վահե Ավետյանի ընտանիքին

«Մարդը մեր երկրում արժեք չունի».Ստեփան Սաֆարյանի ցավակցությունը՝ Վահե Ավետյանի ընտանիքին
«Մարդը մեր երկրում արժեք չունի».Ստեփան Սաֆարյանի ցավակցությունը՝ Վահե Ավետյանի ընտանիքին

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ցավակցել է հաշված ժամեր առաջ հոսպիտալում մահացած բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքին:
Հիշեցնենք, որ իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը կյանքի ու մահվան հետ կռիվ տալուց հետո այսօր հիվանդանոցում մահացել է:
«Խորին ցավակցություններս Վահե Ավետյանի ընտանիքին ու հարազատներին: Պինդ կացեք ու մխիթարվեք Վահեի հիշատակի հավերժությամբ, ով այլեւս ապրելու է Ձեր հետ, ձեր հիշողություններում ու մտքերում,-իր գրառման մեջ նշում է Ստեփան Սաֆարյանը:

Նա նշում է, որ Վահեի մոր ու քրոջ նման անկեղծորեն հավատում էր հրաշքին, որ Վահեն կապաքինվի:  Սակայն նա մահացավ, քան որ «չկարողացանք պաշտպանել նրան»:

«Մեր երկրում մարդիկ զավակ են ունենում, հույսեր կապում նրա հետ, հավատում նրա ապագային, պետական բյուջեով լավ թե վատ ծախս է արվում այդ քաղաքացու վրա, ու վերջինս կա’մ լքում է իր երկիրն ու ծնողին, կա’մ էլ վատագույն դեպքում` մի անպատժելի, թռփոշացած, հաբռգած կենդանի ջնջում է այդ ամենը` հույսեր, երազանքներ, ջանքեր, ներդրումներ, ապագա` ցույց տալով, թե մարդը Հայաստանում ճանճի նման բան է,-գրում է Սաֆարյանը:

Երկու դեպքում էլ մարդը մեր երկրում արժեք չունի…. Եւ պետությունը իր հանցավոր անտարբերությամբ, որոշ դեպքերում` հանցավոր մեղսակցությամբ անուղղակի թե ուղղակի հավանություն է տալիս այս ամենին: Եթե այդպես չլիներ, ապա շատ պաշտոնանակությունների մասին լսած կլինեինք մինչեւ հիմա…»:

© Medialab.am