
Ներկայումս երկաթուղային ցանցը, արտաքին առևտրի արտահանման և ներկրման շրջապտույտում, կապված է միայն Սևծովյան ավազանին Վրաստանի Փոթի նավահանգստի միջոցով։ Այն մեր միակ ուղին է, որը կապում է երկաթգիծը համաշխարհային ծովային բեռնափոխադրումներին։
Երևան-Փոթի երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում է 679կմ։

Ամբողջական ապաշրջափակման արդյունքում ներկայումս առկա երկաթգծերով կարող ենք ունենալ ելք դեպի Միջերկրական ծով, Պարսից ծոց և Կասպից ծով, իսկ եթե ապաշրջափակվի նաև Աբխազական երկաթգիծը ապա ամենակարճ երկաթգծային ճանապարհով կապ կհաստատվի նաև հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ։
Ադրբեջանի հետ ապաշրջափակումը հնարավոր կդարձնի միանալ Իրանի երկաթգծային ցանցին, ինչը ոչ միայն հնարավորություն կնձեռի Իրանի հետ երկաթգծային բեռնափոխադրումներ իրականացնել, այլ կարող է Իրանի խոշոր Բանդար Աբբաս նավահանգիստով դուրս բերել Հնկական օվկիանոսի ավազան։ Նշված երթուղի կարող է դառնալ Չինական և Ասիական այլ երկրների միջև փեռնափոխադրումների նպատակով տնտեսապես առավել նպատակահարմար ուղի։
Երևան-Բանդար Աբբաս նավահանգիստ երկաթգծի երկարությունը 2405կմ է։

Ադրբեջանի հետ ապաշրջափակումը հնարավոր է դարձնում երկու ուղղություններով, ըստ երկարության իրարից գրեթե չտարբերվող, Երևան-Իջևան-Բաքու 3101կմ և Երևան-Մեղրի-Բաքու 3128կմ երկաթգծային կապ ունենալ մեր առևտրային հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ։

Որպես հավելում նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսապես առավել նպատակահարմար երկաթգծային երթուղին հանդիսանում է Աբխազականը։ Ներկայումս այն նույնպես շրջափակված է Վրաց-Աբխազական կոնֆլիկտի պատճառով։ Նշված ուղով Երևան-Սուխումի-Մոսկվա երթուղին 2629կմ է, որը շուրջ 500կմ-ով ավելի կարճ է քան Երևան-Բաքու-Մոսկվա երթուղին։

Հայ-Թուրքական սահմանի ապաշրջափակումը հնարավորություն է ստեղծում ոչ միայն երկաթգծային բեռնափոխադրումներ իրականացնել երկու երկրների միջև այլ կարող է հանդիսանալ տարանցիկ երկիր դեպի Եվրոպական երկրներ։ Այն կարող է երկաթուղին կապել նաև Միջերկրական ծովի ավազանին, որի տնտեսապես առավել շահավետ երթուղին հանդիսանում է 1375կմ ընդհանուր երկարությամբ Երևան-Իսկենդերուն ուղին։

Հայաստանում, ընդհանուր առմամբ շուրջ 30 տարի տևած շրջափակման արդյունքում, առավել տուժած տրանպորտի տեսակը երկաթուղին է։ Նշվածի խոսուն փաստն է բեռնափոխադրումների առտահանման և ներկրման ծավալներում սկսած 2015թ-ից բեռնատար ավտոմեքենաների առաջ անցումն է երկաթուղուն։
Հայաստանի ապաշրջափակումը կարող է նպաստել առավել էժան փեռնափոխադրող հանդիսացող երկաթուղու զարգացմանը։
Պատասխանատու խմբագիր՝ Վահրամ Թոքմաջյան

















