Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Ռուսաստանի Դաշնությունը  կձեռնարկի բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը՝ այս մասին ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Հանդիպմանը գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, նաև վստահեցրել, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար»,- ասված է գրառման մեջ: