ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․

Հայտնում ենք, որ դեսպանության կողմից ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ս/թ․ հուլիսի 18-ից Հայաստանից դեպի Մոսկվա (մասնավորապես՝ «Ֆուդ Սիթի» կենտրոնի ուղղությամբ) շարժվող բեռնատարները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։

Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի «Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099), «Шелковый путь» (32-й км МКАД) կենտրոններում, ինչպես նաև ք․ Տուլայի առևտրի կենտրոնում (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40): Միաժամանակ կոչ ենք անում ներմուծող ընկերությունների բեռնատարների վարորդներին չուղևորվել «Ֆուդ Սիթի» կենտրոն և օգտվել նշված առաջարկներից։ Նշյալ հացրերով դեսպանությունում գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-90-12։