Զոդի կամրջի վրա ողբերգական վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի

Զոդի կամրջի վրա ողբերգական վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի
Զոդի կամրջի վրա ողբերգական վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Վիրավորների թիվը, ըստ առողջապահության նախարարության, 12-ն է: Նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով։