Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է․ Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է։

Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի։