Արմավիրի մարզի Ծիածան համայնքում կգործարկվի էլեկտրաշչակ

Մարտի 19-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը:

Համայնքի բնակչությանը հորդորում ենք խուճապի չմատնվել։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։