Եկամտահարկի հետվերադարձը կկասեցվի․ մյուս տարվանից այն չի գործի Երևանի կենտրոնում.Factor

Factor.am-ը գրում է.

Հիփոթեքային վարկի տոկոսագումարների փոխհատուցման համար եկամտահարկի հետվերադարձը կարող է կասեցվել։ Այս մասին նախագիծ է շրջանառվում Կառավարության ներսում, ինչի մասին առաջինը հայտնեց Կառուցապատողների հայկական ասոցիացիան։

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը չի վերադարձվում»,- նշվում է հրապարակված տեքստում։

Բանն այն է, որ գործող օրենքով հիփոթեքային վարկով բնակարան կամ տուն գնողները որոշակի պայմաններով կարող են հետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը, այն չափով, որքան տոկոսագումար են վճարել վարկի մարման համար։ Փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրել Ֆինանսների նախարարությունը։ Նախարարությանն ուղղված մեր հարցմանը պատասխանել են, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, և ըստ անհրաժեշտության փոփոխություններից հետո այն կներկայացվի հանրային քննարկման։

«Նախագծով նախատեսվում է առաջիկա տարիներին աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը»,- նշվում է նախարարության պարզաբանման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։