Բնապահպանության նախարարությունը Սևանա լճի հարակից տարածքների բնակիչներին հորդորում է զերծ մնալ լողամիջոցներով լիճ դուրս գալուց

Բնապահպանության նախարարությունը Սևանա լճի հարակից տարածքների բնակիչներին հորդորում է զերծ մնալ լողամիջոցներով լիճ դուրս գալուց
Բնապահպանության նախարարությունը Սևանա լճի հարակից տարածքների բնակիչներին հորդորում է զերծ մնալ լողամիջոցներով լիճ դուրս գալուց

Դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրությունը։

Նախարարությունը տեղեկացնում է, որ «Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
Իրականացվող գործողությունների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների և փոխգործակցության քառակողմ ծրագիր:

Մինչև արգելքի ժամանակահատվածը «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել բոլոր լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։

2018թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվել է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։

«Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվում նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում,-նշված է հաղորդագրության մեջ։

Բնապահպանության նախարարությունը Սևանա լճի հարակից տարածքների բնակիչներին հորդորում է զերծ մնալ լողամիջոցներով լիճ դուրս գալուց և աջակցել իրականացվող միջոցառումներին։ Պահպանության միջոցառումների արդյունավետ ընթացքի դեպքում, դիտարկվում են «Սիգի» օրինական որսի թույլտվության հնարավորությունները»։