Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր։
Խորհուրդ է տրվում ցերեկը՝ ժամը 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։