Արցախի որոշ բնակավայրերում չպայթած զենք-զինամթերք են վնասազերծելու

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում են խուճապի չմատնվել: