«Հրապարակ». Ոստիկանությունը վերահսկելու՞ է Ֆեյսբուքը

«Հրապարակ». Ոստիկանությունը վերահսկելու՞ է Ֆեյսբուքը
«Հրապարակ». Ոստիկանությունը վերահսկելու՞ է Ֆեյսբուքը

«Հրապարակ» թերթը գրում է, որ վերջին շրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աճել է ոստիկան օգտատերերի քանակը: Պարզվում է՝ պատահական չէ, եւ դա արվում է «Ֆեյսբուքի» տիրույթը վերահսկելու նպատակով:

Վերջին ամիսներին իշխանության ծրագրերի դեմ ընդվզումները կազմակերպվում են հենց այս սոցիալական ցանցում, ինչն ընդունված է նաեւ շատ երկրներում: Բացի այդ, «Ֆեյսբուքում» մարդիկ ավելի անկաշկանդ են եւ գրում ու քննադատում են այնպես, ինչպես մտածում են: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանությունը սոցիալական ցանցը եւս վերահսկողության տակ առնելու նպատակ ունի, ընդ որում ոչ միայն սկիզբ առնող հնարավոր ակցիաները վիզուալ կանխելու, այլեւ տեխնիկական անվտանգության:

Ըստ մեր աղբյուրի, տեխնոլոգիական այս «նորարարության» մասին անգամ քննարկումներ են եղել վերջին շրջանում ոստիկանություն այցելած օտարերկրացի փորձագետների հետ: Թե իրավապահների աշխատանքի արդյունավետության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ՕԳԳ-ն ինչպես են գնահատել օտարերկրացիները, հայտնի չէ, ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվում են միայն հանդիպումների մասին ընդհանուր տեղեկություններ»,- գրում է «Հրապարակը»:

© Medialab.am