Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը. հիվանդը Իրանից ժամանած ՀՀ քաղաքացի է

Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապհության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։

Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ»։

Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։Դեպքի…

Gepostet von Arsen Torosyan am Samstag, 29. Februar 2020