Նոր տեխնիկա՝ Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար. Փաշինյանի գրառումը

Նոր տեխնիկա՝ Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար. Փաշինյանի գրառումը
Նոր տեխնիկա՝ Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար. Փաշինյանի գրառումը

««Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար,-ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պետություն-մասնավոր համագործակցության այս ձեւը ինձ դուր է գալիս, երբ մասնավոր ընկերությունները պատրաստ են կառավարության տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը ենթադրում է ներդրումներ անել, նաեւ շահույթ ստանալ եւ, իհարկե, նաեւ հարկեր վճարել:

Սրանից շահում է շրջակա միջավայրը, սրանից շահում են այս միջավայրում ապրող մարդիկ, սրանից շահում է պետությունը, սրանից շահում է տնտեսությունը: Եւ ի դեպ, ոլորտը ազատ է մրցակցության համար. ցանկացած ոք կարող է ներդրումներ անել եւ շահույթներ ստանալ»: