Ցուցարարների խմբերը «փողոց փակելու» անվան տակ հաճախ հասկանում են խաչմերուկը աղբամաններով փակելն ու այդ վիճակում թողնել, գնալը. ԻՔՄ

Protesters of the ‘Resistance’ movement closed a number of streets since the morning, expressing their protest against the current Government

«Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:15-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին:Ժամը 9:30-ի դրությամբ շուրջ 5 խմբերի կողմից պարբերաբար փակվում և ապա ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ մայրաքաղաքի կենտրոնում ու Արաբկիրում, ավելի կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Կենտրոնում գործող ցուցարարների խմբերը «փողոց փակելու» տակ հաճախ հասկանում են խաչմերուկը աղբամաններով փակելն ու այդ վիճակում թողել` գնալը։ Բնականաբար, ոստիկաններն ու վարորդները շատ արագ բացում են երթևեկություննեը (բայց դա, արդեն, չի լուսաբանվում յուրային լրատվամիջոցների կողմից)։

Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս երբեմն կիրառվում է ֆիզիկական ուժ: Հատուկ միջոցների կամ անհամաչափ ուժի կիրառում դեռ չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկաններ բանավոր առաջարկում են բացել փողոցը:

Շարունակում են նկատվել համազգեստի վրա անհատական նույնականացման համար չկրող ոստիկանական խմբեր։ Եղել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվում վարորդների հետ, բայց դա կասեցվել է ժամանած ոստիկանների կողմից»: