Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքի հաշվեհամարից մոտ 28 մլն դոլար նվիրաբերվել է Արցախին

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամարից մոտ 28 մլն դոլար նվիրաբերվել է Արցախին, այդ գումարը օգտագործվել է անվտանգային կարիքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց մայիսի 16-ին առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

Լրագրողը մասնավորապես հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակում բյուջե է վերակագանգնվել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար: Սակայն լրագրողը նկատել էր, որ Գլխավոր դատախազության զեկույցում, ԱԱԾ-ի տվյալներով թվերը միանգամայն այլ են, նա հետաքրքրվել էր, թե ինչպես է առաջացել նման անհամապատասխանություն, երբ տարբեր մարմիններ հայտարարել են տարբեր թվեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։