ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները

Արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- նշեց Նաղդալյանը:

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: