Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը. ԱՄՆ Պետդեպի պաշտոնական հաղորդագրությունը

ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին, որում նշվում է հետևյալը.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։

Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը և մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում։

Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար»։

ԱՄՆ Պետքարտուղարություն Մամուլի խոսնակի գրասենյակ 5 մարտի 2021թ.Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի…

Posted by U.S. Embassy Yerevan on Friday, March 5, 2021