Ալիևի սպառնալիքները, Հայաստանի միակ անելիքը. Էդմոն Մարուքյան(Տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանի զինումը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր լարվածության»։ «Հայաստանը ֆաշիստական ​​պետություն է։ Այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները, ուրեմն հենց նրանք էլ կերտել են այս երկիրը։ Դրա համար պետք է ոչնչացնել այդ ֆաշիզմը։ Կամ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կամ էլ այն կոչնչացնենք մենք. այլ ելք չունենք։» -Իլհամ Ալիև

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի ու բացվելու է։ Որքան շուտ դա հասկանան, այնքան լավ»: -Իլհամ Ալիև

Ալիևը Հայաստանին զենք մատակարարող երկրներից պահանջել է չեղարկել պայմանագրերը: Նման հայտարարություն Ալիևն արել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։
«Հայաստանի զինումը պարզապես նոր լարվածության կբերի։ Մենք նման բան չենք ցանկանում, մենք խաղաղություն ենք ուզում։ Ցանկանում ենք, որ պատերազմի էջը փակվի, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Հայաստանը, իր նոր հովանավորները նման բան չեն ցանկանում, այլ ապրում են ռևանշիստական գաղափարներով, և Հայաստանը, փաստացի, նոր սպառնալիքի աղբյուր է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանը անդրադարձել է Ալիևի հայտարարություններին: