Սևանից այս տարի շատ ավելի քիչ ջուր է վերցվել, քան նախատեսված էր հայտով․ Էրիկ Գրիգորյան. Տեսանյութ

Սևանից այս տարի շատ ավելի քիչ ջուր է վերցվել, քան նախատեսված էր հայտով․ Էրիկ Գրիգորյան. Տեսանյութ

Մոտ 100 մլն խմ տարեկան ծավալով ջրախնայողություն է իրականացվել։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանում ավարտել են ընդերքի  44 տեղամասերի լքված և հին պոչամբարների գույքագրումը։ Նախարարի տեղեկացմամբ՝ Սևանից այս տարի շատ ավելի քիչ ջուր է վերցվել, քան նույնիսկ նախատեսված էր հայտով՝ մոտ 143 մլն խմ, որը շատ ավելի ցածր է, քան վերջին տարիներին։ «56 խմ-ով ավելի ցածր է, քան անցյալ տարի։ Սա ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Ավելի քան 100 ՀԷԿ արդեն ունեն ջրաչափեր, և մենք անմիջական կարողանում ենք հետևել, տեսնել ջրառի չափը»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։