Ճնշված չեմ, չգիտեմ ինչի համար են կանչել ԱԱԾ. Հրայր Թովմասյանի դուստր. Տեսանյութ

Ճնշված չեմ, չգիտեմ ինչի համար են կանչել ԱԱԾ. Հրայր Թովմասյանի դուստր. Տեսանյութ
Ճնշված չեմ, չգիտեմ ինչի համար են կանչել ԱԱԾ. Հրայր Թովմասյանի դուստր. Տեսանյութ

Հրայր Թովմասյանի դուստրը՝ Գոհար Թովմասյանը, այս պահին ԱԱԾ-ի վարչական շենքի հարակից տարածքում է, սպասում է քրոջ հարցաքննության ավարտին, որից հետո պետք է բացատրություն տալու համար ինքը ներկայանա ԱԱԾ:

Թովմասյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակներում են իրեն կանչել ԱԱԾ, նշեց, որ ծանուցագիր ստացել է, որում, սակայն, դրա մասին տեղեկություններ չեն եղել:

Գոհար Թովմասյանն ասաց, որ քույրն արդեն մեկ ժամ է, ինչ ԱԱԾ-ում է, չցանկացավ որևէ գնահատական տալ իրենց ընտանիքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. «Ամեն ինչ բոլորի համար ակնհայտ է, ճնշված չեմ»: Գոհար Թովմասյանը նշեց նաև, որ հոր հետ չի խոսել տեղի ունեցածի մասին և նրա դիրքորոշումը իրեն հայտնի չէ:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.