Կորոնավիրուսով վարակվածների հարազատները որոշել էին օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են:

Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:

Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել էին պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին:

Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար: Նրանց խնդրանքով անունները չենք հրապարակում:

Այս մասին տեղեկացնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։