Մովսես Հակոբյան. Շփման գծում իրադրությունը վերահսկելի է. «Ազատություն»

Մովսես Հակոբյան. Շփման գծում իրադրությունը վերահսկելի է. «Ազատություն»
Մովսես Հակոբյան. Շփման գծում իրադրությունը վերահսկելի է. «Ազատություն»

Հայկական զինուժի վերջին գործողություններից և խոցված ուղղաթիռի անդամների դուրս բերումից հետո իրադրությունը շփման գծում վերահսկելի է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԼՂ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: ԼՂ պաշտպանության նախարարի խոսքով՝ ուղղաթիռի անձնակազմի զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին։ «Կրակահերթեր միշտ կան, սակայն վիճակը գտնվում է վերահսկողության տակ», – ասաց է Հակոբյանը:  Վերջինիս խոսքով՝ անձնակազմի զոհերի աճյուններն արդեն […]

Հայկական զինուժի վերջին գործողություններից և խոցված ուղղաթիռի անդամների դուրս բերումից հետո իրադրությունը շփման գծում վերահսկելի է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԼՂ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

ԼՂ պաշտպանության նախարարի խոսքով՝ ուղղաթիռի անձնակազմի զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին։

«Կրակահերթեր միշտ կան, սակայն վիճակը գտնվում է վերահսկողության տակ», – ասաց է Հակոբյանը:

 Վերջինիս խոսքով՝ անձնակազմի զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին, հուղարկավորության կարգի մանրամասները այժմ ճշտվում են:

Ավելի վաղ հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:

ԼՂ Պաշտպանության նախարարը «Ազատության» հետ զրույցում խուսափեց հստակեցնել՝ արդյոք դուրս բերված «անհրաժեշտ մասերի թվում է նաև ուղղաթիռի սև արկղը»: