Երևանում 2 տարեկան երեխան 4-րդ հարկից ցած է ընկել․ վիճակը ծայրահեղ ծանր է․ Factor.am

Հուլիսի 18-ին ժամը 9։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1․8 տարեկան երեխա, որը ցած է ընկել 4-րդ հարկից և ստացել բազմաթիվ վնասվածքներ։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին «Արաբկիր» բժշկական կենտրոնից։

Երեխան Առինջի բնակիչ է։ Փոքրիկը միացված է արհեստական շնչառության սարքին, գտնվում է անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում։