Արայիկ Հարությունյանը Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է մարզահրապարակի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահի խոսքով՝ համայնքի զարգացման ծրագրերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և գալիք տարի նախատեսված է պետական միջոցներով ասֆալտապատել դեպի համայնք տանող ճանապարհը:

Երկրի ղեկավարն այցելել է նաև Խանցքի Սուրբ Հովհաննես եկեղեցի: Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, նախագահի պետական խորհրդական, «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: