«Հայաստան» հիմնադրամը ԱՀ Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցում երեխաների համար նոր խաղահրապարակ է կառուցում

«Հայաստան» հիմնադրամը ԱՀ Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցում երեխաների համար նոր խաղահրապարակ է կառուցում:

Խաղահրապարակը նախատեսված է մինի ֆուտբոլի և վոլեյբոլի համար։

Այն կցանկապատվի, կտեղադրվեն նստարաններ, որոնք կապահովեն նաև տարեցների ժամանցը:

Նշենք, որ պատերազմից հետո Ասկերանում հաստատվել է տեղահանված 114 ընտանիք` 474 բնակչով:

Շնորհակալություն Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին:

Այս մասին հայտնում են Հայաստան համահայկական հիմնադրամից։