Վերաքննիչը մերժել է Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը

Վերաքննիչը մերժել է Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը
Վերաքննիչը մերժել է Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

Պողոսյանը բողոք էր ներկայացրել Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովի փոխարինման գործընթաց։