Սերժ Թանկյանն ի պաշտպանություն Թեղուտի

Սերժ Թանկյանն ի պաշտպանություն Թեղուտի
Սերժ Թանկյանն ի պաշտպանություն Թեղուտի

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով երեկ Երեւանում հանդես է եկել մենահամերգով, իր պաշտոնական կայքում զետեղել է Հայաստան կատարած իր այցի տպավորությունները, որտեղ անդրադարձել է նաեւ Թեղուտի անտառի խնդրին:
«Այս շաբաթվա սկզբին ես նաեւ այցելել եմ Լոռու մարզ եւ հանկարծակիի եմ եկել փարթամ անտառների եւ գետերի գեղեցկությամբ: Այդ տարածաշրջանում է գտնվում նաեւ Թեղուտի անտառը, որը կարող է ամբողջությամբ ավերվել, եթե շարունակվի այնտեղ իրականացվող հանքարդյունաբերությունը»,- իր կայքում գրել է Թանկյանը:

Նա նաեւ մի քանի հղումներ է տեղադրել իր կայքում` նշելով, որ բոլորին խրախուսում է այցելել այդ հղումներով, եւ ավելին իմանալ Թեղուտի անտառի մասին:

© Medialab.am