Որդին ծեծել էր մորը, ինչի հետևանքով կինը մահացել է․ ոստիկանություն

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ 73-ամյա մի կին, որի հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել: Հիվանդանոցից հաջորդ հաղորդումով հայտնում էին, որ 73-ամյա կինը մահացել է:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ապօրինաբար կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել տուժողի 42-ամյա որդուն: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: