Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել գյուրզա օձին

Փետրվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են մեկ գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: