Պեսկովը մեկնաբանել է ԼՂ հիմնախնդրի շուրջ երեք երկրների ղեկավարների հանդիպման հեռանկարը

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի ընդունման մեկամյակի կապակցությամբ շփումներ չեն նախատեսվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր այս առումով շփումներ չեն նախատեսվում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ծրագրվում են շփումներ երեք երկրների ղեկավարների միջև եռակողմ համաձայնության ստորագրման տարեդարձի կապակցությամբ։

Նա մանրամասնել է, որ Մոսկվայի շփումները Բաքվի և Երևանի հետ տեղի են ունենում տարբեր մակարդակներով և կանոնավոր հիմունքներով։

«Մեկ տարի առաջ կնքված փաստաթղթերը չափազանց կարևոր ենք համարում, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար՝ որպես փաստաթղթեր, որոնք թույլ տվեցին դադարեցնել պատերազմը ու կանգնել տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները [տարածաշրջանում], ապահովում են անվտանգությունը, վերահսկում են հրադադարի ռեժիմը, փախստականների վերադարձի գործընթացը։ Սա չափազանց կարևոր է։ Ուստի ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար թե կարելի է գերագնահատել»,- ընդգծել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուր՝ Factor.am