Մեր դաշնակիցների վերաբերմունքը գնահատելու ճիշտ ժամանակն է․ Գուրգեն Արսենյան. տեսանյութ

Այս պահին Հայատանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվում են ոչ օրինաչափ գործողություններ: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից այդ գործողությունները մարտահրավեր են Հայաստանի իշխանություններին, ժողովրդին, որը պնդում է խաղաղության օրակարգը:

«Խաղաղության օրակարգի տիրույթը, եթե մեզ շատ ստիպեն կարող է տեղափոխվել այլ տիրույթ, և այդ տիրույթը կարող է դառնալ մի շրջափուլ, որի ժամանակ մենք կարող են որդեգրել այլ ռազմավարական նպատակ, ինչը կարող է լինել այդ պետության ոչնչացումը ընդհանրապես: Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, այս ամբիոնից ևս մեկ անգամ ուզում եմ նրանց հիշեցնել, որ դաշնակցային պարտականություններն ու պարտավորությունները չեն հնչում հարսանիքի ժամանակ, հնչում են այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա: Մենք հիմա տեսնում ենք, որ դաշնակիցների վերաբերմունքը գնահատելու ճիշտ ժամանակն է», -ԱԺ ամբիոնից հայտարարել է Գուրգեն Արսենյանը: