ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանի դեմ նոր գործողություններ ձեռնարկել՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի համբերությունն արդեն սպառվել է։
Այս մասին նա հայտարարել է Ալյասկայում՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Ելույթի տեսանյութը հրապարակել է LiveNOW from FOX-ը։
«Սպասեք և կտեսնեք, թե ինչ ենք անելու Իրանի հետ։ Մենք նրանց ցույց կտանք։ Սպասեք և կտեսնեք։ Նրանք սպասում են… Որովհետև մեր համբերությունն արդեն սպառվել է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իր համար առաջնահերթ է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրկին վայելում է միջազգային հանրության հարգանքը։
Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմը «շատ շուտով» կավարտվի, ինչից հետո, նրա համոզմամբ, վառելիքի գները կնվազեն։



















