Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը Բրյուսել և վերադառնում է Հայաստան․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը Բրյուսել և վերադառնում է Հայաստան։ 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարց․ Հայտնի է, որ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Արդյոք նախարարը շարունակո՞ւմ է հանդիպումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին հերթական ոտնձգությունն են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։

Պատասխան Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան։

Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։

Ապրիլի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Տեղ գյուղի հատվածում կրակել են ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմը պատասխան գործողություններ է դիմել։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ մեծաքանակ զոհեր և վիրավորներ։