Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» (Մոլոկանի) այգին.քաղաքապետ

Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին։

Ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է․

«Երևանի կանաչապատման ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախաձեռնել: Այս պահին մի շարք այգիների վերականգնումներ ընթացքի մեջ են, որոշների աշխատանքներն էլ՝ պլանավորված են:

Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին, որն իր հիմնումից ի վեր հիմնանորոգվել է առաջին անգամ և վերագործարկեցինք շատրվանային համալիրը. վստահ եմ` լավագույն այգիներից մեկն է Երևանում»:

Մանրամասները՝ տեսանյութում