Ալեքսեյ Նավալնին բանտում կանցկացնի գրեթե 2 և կես տարի․ Azatutyun.am

Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի դատարանն անփոփոխ է թողել ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ պայմանական դատավճիռն իրականով փոխարինելու Սիմոնովսկի դատարանի վճիռը:

Միաժամանակ դատարանը հաշվի է առել 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015-ի փետրվար տնային կալանքի պայմաններում Նավալնիի մնալու, ինչպես նաև «Մատրոսկայա տիշինա» բանտում մեկ ամիս գտնվելու հանգամանքը և կրճատել է պատժաչափը: Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը։

Այսպիսով Կրեմլի խիստ քննադատը քրեակատարողական հիմնարկում կանցկացնի 2 տարի 5 ամիս:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։